Հայաստանը ռուսաստանցիների շրջանում ամանորյա տոների համար ամենապահանջված երկրներից է

Զբոսաշրջիկներ Երևանում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանցիների համար, ըստ OneTwoTrip–ի, ամենապահանջված երկիրն ամանորյա արձակուրդների համար Թաիլանդն է դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի են ՌԴ քաղաքացիների համար ամանորյա տոների համար ամենապահանջված երկրները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով OneTwoTrip ընկերությանը։
Ցանկը գլխավորում է Թաիլանդը, ամանորյա տոներին այս ուղղությամբ ամրագրումների մասնաբաժինը 15 տոկոս է։ Երկրորդ տեղում է Վիետնամը, ուր պատրաստվում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը։ Ամենապահանջված երկրների եռյակի եզրափակում է Ղազախստանը, ուր այցելելու ցանկություն է հայտնել յուրաքանչյուր տասներորդ ճանապարհորդ։
Հնգյակում են նաև Թուրքիան և Ուզբեկստանը, ուր կմեկնեն զբոսաշրջիկների 6-8 տոկոսը։ Ինդոնեզիայի նկատմամբ հետաքրքրություն է հայտնել 5.5 տոկոսը, ԱՄԷ–ի և Իսրայելի` 4–ական տոկոսը։
Սերբիա և Հայաստան մտադիր է մեկնել OneTwoTrip–ի հաճախորդների 3 տոկոսը, Շրի Լանկա և Սեյշելյան կղզիներ` 2-ական։
Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ամանորյա տոների ամենապահանջված ուղղություններից էին Թուրքիան, Հայաստանը, Մոլդովան, Հունգարիան, Վրաստանը, Ադրբեջանը, ԱՄԷ–ն, Սերբիան, Չեխիան և Մալդիվները։
Մոսկվա–Երևան ավիատոմսերի թանկացումը կարող է բացասաբար ազդել զբոսաշրջային հոսքի վրա
OneTwoTrip–ի մասնագետները ամրագրումների տվյալները վերլուծել են այս տարվա դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածի համար։