ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին:
«Ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր ջանքեր է գործադրում երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նիստում մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: