Հայաստանյան ԲԿ-ները կհամագործակցեն պետերբուրգյան գիտահետազոտական կենտրոնների հետ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը գիտական, ուսումնական և բուժական ծրագրեր կիրականացնեն պետերբուրգյան գիտահետազոտական կենտրոնների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` պետերբուրգյան գիտահետազոտական կենտրոնների հետ գիտական, ուսումնական և բուժական ծրագրեր կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը։ Բուժհաստատությունների աշխատակիցները համագործակցության արդյունքում կարող են վերապատրաստվել:
Փոխնախարարն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի «Սուրբ Վերապատվելի Նահատակ Եղիսաբեթ» քաղաքային հիվանդանոց, որտեղ ծանոթացել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման փորձին:
Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է նաև հայ բժիշկների ասոցիացիայի անդամների հետ:
Ռուսաստանի հետ կմշակվի առողջապահական համագործակցության մեծ փաթեթ. ԱՆ