Գարեգին Նժդեհ փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանը նշել է` ինչի համար է արվում փոփոխությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 29-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գարեգին Նժդեհի փողոցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Նախկինում Գարեգին Նժդեհ – Մայիսի 9 փողոցների խաչմերուկից դեպի Արշակունյաց պողոտա երթևեկելիս թույլատրվում էր աջ կողմում կանգառ կատարել, փոփոխությունից հետո նշված հատվածում կանգառ կատարելը կարգելվի»,-գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փոփոխությունը կատարվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում