ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ կենտրոնի կատարած ուսումնասիրությունների` Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 22-24-ը, Շենգավիթում՝ հոկտեմբերի 20-ին և 24-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 20-24-ը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է նաև ազոտի երկօքսիդի պարունակությունը։
Անցնող շաբաթվա ընթացքում Երևանում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել է միայն ծծմբի երկօքսիդի պարունակությունը։