ՉԺՀ–ն և ԱՄՆ–ն պետք է ավելի շատ համագործակցեն աշխարհի կայունության համար. Սի Ծինփին

Սի Ծինփին
Պեկինը պատրաստ է աշխատել ԱՄՆ–ի հետ «երկու տերությունների խաղաղ համագոյակցության ճիշտ ուղի գտնելու համար»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանն ու ԱՄՆ–ն պետք է ուժեղացնեն փոխգործակցությունն ու համագործակցությունը` նպաստելով աշխարհում կայունության և որոշակիության մակարդակի բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը ամերիկա–չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ամենամյա ընթրիքի մասնակիցներին ուղղված շնորհավորական նամակում։
ՌԴ–ն, Իրանն ու Չինաստանը ծովային զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում
Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
Սի Ծինփինն ընդգծել է, որ աշխարհում այսօր անհանգիստ մթնոլորտ է ստեղծվել։
«Լինելով մեծ տերություններ` Չինաստանն ու ԱՄՆ պետք է ուժեղացնեն փոխգործակցությունն ու համագործակցությունը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխարհում կայունության ու որոշակիության մակարդակը և կնպաստի ամբողջ աշխարհում խաղաղությանն ու զարգացմանը», – ասել է նա։
Չինաստանի առաջնորդը նշել է, որ Պեկինը պատրաստ է ԱՄՆ–ի հետ աշխատելերկու տերությունների խաղաղ համագոյակցության ճիշտ ուղի գտնելու համար, համագոյակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա։