Հայաստանի ազգային արխիվը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Սերգեյ Սարուխանյան
Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2020թ.-ի օգոստոսի 14-ին` քաղաքացու բողոքի հիման վրա, որից հետո նա ազատվել էր աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Մինչ նոր պաշտոնին նշանակվելը Սերգեյ Սարուխանյանը վերջին մեկ տարում եղել է խորհրդական ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում, ՀՀ արդարադատության նախարարությունում, ապա՝ ՀՀ արդարադատության նախարարի օգնական և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։
Հիշեցնենք, որ Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2020թ.–ի օգոստոսի 14-ին` քաղաքացու բողոքի հիման վրա, որից հետո նա ազատվել էր աշխատանքից։
Այս տարի հունիսին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` մերժելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշել էր, որ Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի իր պաշտոնում։