Ասուլիս. «Նոր ժամանակներ` արդյունավետ կրթություն»

Հոկտեմբերի 30–31-ը Երևանում կանցկացվի «Նոր ժամանակներ`արդյունավետ կրթություն» առաջին կրթական կոնգրեսը։
Sputnik
Քննարկվող թեմաների արդիականության, դպրոցական կրթության նկատմամբ նոր մոտեցումների անհրաժեշտության մասին հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսեն
Գոհար Ղումաշյանը - ծրագրի ղեկավար, Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամի նախագահ,
Մարյանա Բեզռուկիխը - գիտնական-ֆիզիոլոգ, հոգեբան, ակադեմիկոս, կրթության ոլորտում Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի տարիքային ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն,
Նունիկ Քոչարյանը - մանկավարժ, մեթոդիստ, «Զգացմունքային ինտելեկտը բանակցություններում» ծրագրի հեղինակ,
Քրիստինա Սանդալովան - հոգեբան, իրավաբան, «Կանաչ լամպ» կրթական նախագծի հիմնադիր:
Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամը և «Կանաչ լամպ» կրթական կենտրոնը հայ գործարարների ասոցիացիայի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում անցկացնում են «Նոր ժամանակներ` արդյունավետ կրթություն» կրթական կոնգրեսը։
Համաժողովի ընթացքում հրավիրված առաջատար փորձագետները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կրթությունը երեխաների տաղանդն ու ունակությունները զարգացնելու համար, ի՞նչ են սպասում խոշորագույն ընկերությունների ղեկավարները դպրոցների շրջանավարտներից, ինչպե՞ս սովորեցնել երեխաներին արագ, արդյունավետ, խորը և առանց սթրեսի, ինչպե՞ս ճիշտ զարգացնել մտավոր ունակությունները վաղ տարիքից, որպեսզի երեխան մոտիվացված լինի, ցանկանա սովորել և ունենալ գերազանց հիշողություն և կամքի ուժ, ինչպե՞ս զարգացնել գիտական մտածողությունը և հետազոտական գործունեությունը երեխաների մոտ, ինչպե՞ս դաստիարակել հաջողակ մարդկանց գիտության, արվեստի, բիզնեսի ոլորտներում:
Առաջին անգամ նույն հարթակում կհավաքվեն ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374 (98)180-626, +374 (91) 42-12-35