ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և ՌԴ–ի ներկայացուցիչների` գազին առնչվող բանակցությունները կառուցողական հունով են ընթանում, որևէ խնդիր չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Անկարայի աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի գանձատան և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան «լավ նորությունների» է սպասում Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց վճարումների մի մասի հետաձգման և զեղչ ստանալու հնարավորության հարցերով։
«Այս պահին բանակցություններ են գնում, դրանք կառուցողական հունի մեջ են։ Բանակցությունների հարցում որևէ խնդիր չկա», – ասել էր գործակալության զրուցակիցը։
Ռուսաստանը դեպի Թուրքիա գազի հիմնական մատակարարն է։ Արևմտյան մամուլը հայտնել էր, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին հետաձգել մինչև 2024 թվականի գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը` նպատակ ունենալով մեղմել թանկացած էներգակիրների հետևանքով առաջացած տնտեսական վնասը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն իր հերթին հայտնել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են ոչ թե ռուսական գազի դիմաց վճարումների հետաձգումը, այլ բանակցում են գնի վերաբերյալ, և որևէ խնդիր այդ առումով չկա։