Սերբիայի նոր կառավարությունը երդվել է պահպանել Կոսովոն երկրի կազմում

Բելգրադ
Բրնաբիչն ավելի վաղ պատգամավորներին հայտնել էր, որ Սերբիայի նոր կառավարության համար «կարմիր գծերը» կլինեն արտաքին և ներքին քաղաքականության մեջ որոշումների ինքնուրույն ընդունումը և Կոսովոյում ու Մետոխիայում սերբ ժողովրդի պահպանումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայի նոր կառավարության անդամները՝ վարչապետ Անա Բրնաբիչի գլխավորությամբ, երդում են տվել, որով պարտավորվել են երկրի կազմում պահպանել Կոսովոն ու Մետոխիան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունը անցած կիրակի որոշել է երկրի կառավարությունում նախարարների պաշտոնների թեկնածուներին:
Երդմնակալությունից առաջ նիստերի դահլիճ է ժամանել նախագահ Վուչիչը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնց պատգամավորները ողջունել են ծափահարություններով:
«Երդվում եմ Սերբիայի Հանրապետությանը նվիրվածության և իմ պատվով պարտավորվում եմ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, կառավարության անդամի պարտականությունները կկատարեմ ազնվորեն, պատասխանատու և հավատարիմ կլինեմ Կոսովոյի և Մետոխիայի պահպանմանը Սերբիայի Հանրապետության կազմում», - ընթերցել են նախարարները երդման տեքստը և ստորագրել յուրաքանչյուրն իրենց օրինակը:
Բրնաբիչն ավելի վաղ պատգամավորներին հայտնել էր, որ Սերբիայի նոր կառավարության համար «կարմիր գծերը» կլինեն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ որոշումների ինքնուրույն ընդունումը և Կոսովոյում ու Մետոխիայում սերբ ժողովրդի պահպանումը: Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է պաշտոնական Բելգրադի ռազմավարական նպատակը, որը միաժամանակ ազդակներ է ստանում ԵՄ-ից, որ հետագա առաջընթացը կախված է երկու հարցից. դրանք են` արդյո՞ք ցանկանում ենք համաձայնվել ԵՄ-ի համատեղ արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հետ, այսինքն՝ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, ու որքա՞ն արագ և ինչպե՞ս կարելի է վերջնական համաձայնագիր կնքել Պրիշտինայի հետ հարաբերությունների կարգավորման մասին:
Վարչապետի խոսքով՝ Սերբիայից Հունգարիա 128 կիլոմետր երկարությամբ նավթամուղի կառուցումն ու շուրջ 100 միլիոն եվրո գնահատված «Բարեկամություն» խողովակաշարին միանալու նախագիծը գերակա կդառնան: