Սեպտեմբերին անկանխիկ գործարք են կատարել 46 000 կենսաթոշակառու և նպաստառու

Լենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է 118,8 մլն դրամ հետվճար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է 118,8 մլն դրամ հետվճար։ Տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նշվում է, որ 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 կենսաթոշակառու և նպաստառու:
Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ «ԱԿԲԱ» բանկը, «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։
Հայաստանի կենսաթոշակառուները մեկ ամսում 524 մլն դրամի անկանխիկ առևտուր են արել
Հիշեցնենք` բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից սկսած ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։
Սոցապնախարարության ավելի վաղ հայտնած տվյալներով` ծրագրի շուրջ 200 000 շահառու հետվճարային համակարգից օգտվելու համար ստիպված պետք է փոխեն իրենց սպասարկող բանկերը ու դառնան վերոհիշյալ 4 բանկերից մեկի հաճախորդ։
Ընդ որում`այս կարգավորման ժամկետը սահմանափակված չէ։
Հերթեր, տեխնիկական հարցեր. էլ ի՞նչ խնդիրներ է բերել անկանխիկ գործարքների մասին օրենքը
Նախարարությունը հայտնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությանը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։