ՌԴ 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է

Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 3-ը։ Այս մասին հայտնում է Ռոսավիացիան։
Ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները դեպի հետևյալ օդանավակայաններ` Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 244-րդ օրը։