ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։
«Այո՛, իմ տեղեկություններով` նա կմեկնի, ենթադրում եմ, որ այն (հանդիպումը,–խմբ.) կկայանա»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստանում կայանալիք եռակողմ հանդիպմանը։
Այն նախատեսված է հոկտեմբերի վերջին։