Նավթի առևտուրը հարմարվել է պատժամիջոցներին. Սաուդյան Արաբիայի նավթընկերության տնօրեն

Ռուսաստանը Եվրոպայից դեպի Ասիա է «շրջվել», մյուս մատակարարները` հակառակը` Ասիայից Եվրոպա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Նավթի համաշխարհային առևտուրը հարմարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին Էր Ռիադում Future Investment Initiative ներդրումային ֆորումի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթընկերության գործադիր տնօրեն Ամին Նասերը, գրում է Oilprice–ը։։
Նասերը հայտնել է նաև, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի դեմ Արևմուտքը պատժամիջոցներ հայտարարեց, ՌԴ–ն մեծացրեց վաճառքը դեպի Ասիա, մինչդեռ նավթի այլ մատակարարներ, որոնք նախկինում աշխատում էին ասիական շուկայի ուղղությամբ, իրենց մատակարարումները տեղափոխեցին Եվրոպա և այլ շուկաներ:
«Տեղի է ունենում առևտրային հոսքերի վերակողմնորոշում։ Ռուսաստանը զեղչերով կարող է այլ շուկաներում վաճառել իր նավթը»,- հավելել է նա։
Նավթընկերության ղեկավարը հավելել է, որ այդ զեղչերով Ռուսաստանը փորձում է լոգիստիկայի և բեռների ապահովագրության խնդիրները հաղթահարել։
Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից, արևմտյան գնորդները փորձում են կրճատել ռուսական նավթի գնումները, իսկ դեկտեմբերի 5-ից ԵՄ–ն արգելք կդնի ծովային մատակարարումներ վրա։ Մյուս կողմից, իրենց գնումները զգալիորեն ավելացրել են Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան։