ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Շիրազ քաղաքում զինված հանցագործները Շահչերաղ սրբավայրում մոտ կրակ են բացել։ Միջադեպի պատճառով առնվազն 15 մարդ սպանվել է։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Նշվում է, որ ևս 10 հոգի տուժել է։
Հայտնում են, որ 3 զինված անձինքկրակ են բացել դամբարանի մոտակայքում։ Նրանցից երկուսը ձերբակալվել են։ Միջոցներ են ձեռնարկվում 3-րդին գտնելու ուղղությամբ։
Իրանական լրատվամիջոցները հարձակումը որպես ահաբեկչություն են որակում։