Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացվել

Արխիվային լուսանկար
Հաջորդ համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը կանցկացվի Ղրղզստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ յոթ երկրների տարածքում ամենամյա համատեղ հակաահաբեկչական զորավարժություն է անցկացվել։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի մամուլի բյուրոյից:
Կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն այսօր Մոսկվայում Համագործակցության պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ է անցկացրել:
Պյատիգորսկում իսլամիստներին ձերբակալել են ՆԳ բաժնում ահաբեկչություն նախապատրաստելու համար
Զորավարժություններն անցկացվել են 7 երկրների տարածքում (Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում)՝ դրանց անվտանգության մարմինների մասնակցությամբ: Զորավարժության ընթացքում մշակվել են հատուկ ծառայությունների միջև միջպետական և միջգերատեսչական փոխգործակցության և տեղեկատվական փոխանակման մեխանիզմները, իրականացվել է ԱՊՀ պետությունների կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության ստուգում: