ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան Ford Motor-ը հեռացել է ռուսական շուկայից. ավտոկոնցեռնը վաճառել է «Սոլերս Ֆորդ» ՀՁ-ի իր 49 տոկոս բաժնեմասը «Սոլերս» խմբին, որը մինչ այդ 51 տոկոս բաժնեմաս ուներ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությունը:
«Ford Motor Company-ն ավարտել է Ռուսաստանում նախկինում կասեցված գործառնությունները՝ վաճառելով Sollers Ford համատեղ ձեռնարկությունում իր 49 տոկոս բաժնեմասը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նաև պարզաբանում է, որ Ford-ի բաժնետոմսերը կփոխանցվեն անվանական արժեքով: Ford-ը 5 տարի պահպանում է բաժնետոմսերի հետգնման հնարավորությունը, եթե իրավիճակն աշխարհում փոխվի:
«Սոլերս» խմբում իրենց հերթին հաստատել են, որ համատեղ ձեռնարկությունում բաժնեմասի գնման գործարքը կայացել է։
«Սոլերսը» ռուսական ավտոմոբիլային ընկերություն է, որն աշխատում է Ford-ի, Mazda-ի և Isuzu-ի հետ։ Ընկերությունն ունի արտադրական տարածքներ, որտեղ արտադրվում են ռուսական ամենագնացներ և թեթև մեքենաներ: Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են Մոսկվայի բորսայում:
Ford կոնցեռնը հիմնադրվել է 1903 թվականին Հենրի Ֆորդի կողմից, որը ստեղծել է այն` հինգ ներդրողներից բիզնեսի զարգացման համար 28 հազար դոլար ստանալով։ Ընկերությունը հայտնի է դարձել աշխարհում որպես առաջին գործարան, որը ավտոմեքենաներ հավաքելու համար դասական կոնվեյեր է օգտագործել։