ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վատիկանում գտնվող Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը։
ատիկանում գտնվող Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ
«ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի պՊապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար»,– նշված է հաղորդագրությունում։
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վատիկանում է պաշտոնական այցով։