ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի -Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ցավակցություն է հայտնել Շիրազ քաղաքում Շահչերաղ սրբավայրի վրա հարձակման ժամանակ զոհվածների ընտանիքներին:
«Ցավակցում եմ Իրանի ողջ ժողովրդին՝ ահաբեկչության հետևանքով սրբավայրում ուխտավորների նահատակության կապակցությամբ։ Այդ չարիքը հաստատ անպատասխան չի մնա։ Անվտանգության մարմինները կործանարար և ուսանելի պատասխան կտան այդ հարձակման ղեկավարներին», – ասված է Իրանի նախագահի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ իրանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ երեք անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրի տարածքում: ԶԼՄ-ների տվյալներով` 13 մարդ Է զոհվել, որոնցից 2–ը երեխաներ են, ևս 45-ը` վիրավորվել են: