Զասը Լավրովի հետ քննարկել է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում

Ստանիսլավ Զասի և Սերգեյ Լավրովի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք կապված են կազմակերպության ներկայիս աշխատանքի և զարգացման հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպում է անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը, հանդիպմանը քննարկվել է կազմակերպության պատասխանատվության գոտում առկա իրավիճակ։
«Մանրամասն քննարկվել է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և զարգացումը։ Կարծիքների փոխանակում է իրականացվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Զասը տեղեկացրել է Լավրովին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին նախապատրաստվելու և հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունների կատարման մասին։
Հիշեցնենք, որ կազմակերպության անդամ են վեց երկրներ` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։