ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Իսպանական Inditex խումբը, որը պատկանում է Zara ապրանքանիշին, համաձայնել է Daher Group ընկերությանը վաճառել Ռուսաստանում իր բիզնեսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Inditex-ի մամուլի հաղորդագրությունը։
«Inditex-ը նախնական համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունում իր բիզնեսը Daher խմբին վաճառելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը նաև հայտնում է, որ գործարքը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Inditex-ի գործունեությունը կդադարեցվի:
Հիշեցնենք` Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության մեկնարկից հետո ՌԴ տարածքում իրենց գործունեությունը դադարեցրել են McDonald's արագ սննդի ցանցը, Hennes & Mauritz-ը (H&M), Nike-ը, Adidas-ը, Puma-ն և այլ ընկերություններ։