Ռուսաստանը ՄԱԿ–ի ԱԽ–ում ապացույցներ է ներկայացրել ուկրաինական «կեղտոտ ռումբի» վերաբերյալ

ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստ. Արխիվային լուսանկար
Տեղեկությունը ներկայացվել է մարդկանց, որոնք անհրաժեշտ թույլտվություն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի ներկայացուցիչները սադրանք նախապատրաստելու նպատակով Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման և կիրառման բարձր սպառնալիքի մասին վկայող ապացույցներ են ներկայացրել ՄԱԿ–ի ԱԽ–ի փակ նիստի ընթացքում։ Ավելի մանրամասն տվյալներ փոխանցվել են բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Մենք կիսվել ենք («կեղտոտ ռումբի» մասին տեղեկություններով) մեր գործընկերների հետ, որոնք անհրաժեշտ թույլտվություն ունեն։ Կասեի, որ նրանց, ովքեր ցանկանում էին հասկանալ սպառնալիքի ողջ իրականությունը, տրված էին բոլոր հնարավորությունները»,– Ուկրաինայի թեմայով նիստից հետո հայտարարել է մշտական ներկայացուցչի տեղակալը։

Ավելի վաղ ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում հայտնել էր, որ Մոսկվան Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառումը գնահատելու է որպես միջուկային ահաբեկչություն։ Նա կոչ էր արել գլխավոր քարտուղարին անել հնարավորը` կանխելու համար այդ հանցավոր ծրագրի իրագործումը։