Պեսկովը խոսել է գազի հարցով ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության մասին

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ու ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գազի ոլորտում փոխգործակցությունը շարունակում է մնալ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև բարձրագույն մակարդակով քննարկումների օրակարգում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող էր գազի տարանցումը «Հյուսիսային հոսքերից» տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Ռուսաստանի նախագահն քննարկել է այդ գաղափարը Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։
«Ինչպես այդ հարցերը, այնպես էլ գազի մատակարարման հետ կապված հարցերը, իրոք, օրակարգում են և՛ բարձր, և՛ աշխատանքային մակարդակով։ Շփումները շարունակվում են», - ասել է Պեսկովը։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի տարածքում գազի հաբի ստեղծման մանրամասները մշակվում են, նախագծի կարևոր մասը կապված է գազի իրացման հետ:
«Երկու երկրների շահագրգռվածությունը գազային հաբ ստեղծելու հարցում շեշտվել է Աստանայում երկու նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, մանրամասները մշակվում են։ Մենք գիտենք, որ այնտեղ շատ կարևոր մաս կա, որը կապված է գազի վաճառքի հետ։ Այս հատվածը պարզվելուն պես հասկանալի կդառնան այս հանգույցի ուրվագծերը», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։
Թուրքիան ՌԴ-ին խնդրում է գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվական
Պեսկովը նշել է, որ Կրեմլում հիմքեր չեն տեսնում վախենալու, որ Թուրքիան կարող է չարաշահել գազի շուկայում գերիշխող դիրքը։
«Դա հասկանում են նաև մեր թուրք գործընկերները, դա հասկանում ենք նաև մենք, ուստի այստեղ նման մտահոգության հիմքեր չենք տեսնում», - ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ «Թուրքական հոսք» գազատար համակարգն անհրաժեշտության դեպքում ընդլայնվելու ներուժ ունի:
«Թուրքիայի հետ մեզ կապում է այժմ փաստացի խոշորագույն գազատար համակարգերից մեկը՝ «Թուրքական հոսքը», որն անհրաժեշտության դեպքում ընդլայնման լուրջ ներուժ ունի», - ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:
Պեսկովը հիշեցրել է նաև, որ Թուրքիան չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, և ՌԴ-ից գազի խոշորագույն ստացողներից է։
«Թուրքիան կոլեկտիվ Արևմուտքի երկրներից տարբերվող դիրք է զբաղեցնում։ Թուրքիան պահպանում է իր միջնորդական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Թուրքիան հետևում է իր ազգային շահերին մեր երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակման առումով, այն չի միացել հավաքական Արևմուտքի պատժամիջոցային վարժություններին, և այդ առումով այն շահեկանորեն տարբերվում է ինչպես թուրք ժողովրդի համար, այնպես էլ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Թուրքիան գազի հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտերկրում. Էրդողան
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ՝ բարձր մակարդակով Մոսկվայի և Կիևի բանակցությունները կազմակերպելու նպատակով։