Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սի Ծինփինին

Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Սի Ծինփինինը վերընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին` Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով, հայտնում են կառավարությունից:
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված բազմաշերտ օրակարգի խորացման ուղղությամբ։
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-չինական քաղաքական երկխոսությունը և հարստացնել մեր բազմադարյա բարեկամության պատմության էջերը նոր ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,– նշված է ուղերձում:
Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին մաղթել է քաջ առողջություն, նորանոր հաջողություններ, արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին XX գումարման Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն վերընտրեց Սի Ծինփինին գլխավոր քարտուղար երրորդ ժամկետով։
Չինաստանի «նոր դարաշրջանը». Սի Ծինփինն ընտրվեց երրորդ անգամ