Հռոմի պապը պատրաստ է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահի հետ

Արխիվային լուսանկար
Ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Հռոմի պապն առաջարկում է լրացուցիչ համաժողով անցկացնել, որին կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է Վատիկանում կլոր սեղանի ձևաչափով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հնադավանների միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը։
Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով
«Հռոմի պապն ինձ հաստատել է, որ ինքը պատրաստ է նման միջնորդ լինել, պատրաստ է Վատիկանը որպես բանակցային հարթակ տրամադրել նախ Պուտինի և Զելենսկու միջև, ապա կլոր սեղանի տեսքով՝ Հռոմի պապ, Պուտին և Զելենսկի։ Հռոմի պապը պատրաստ է հանդես գալ որպես համակարգող։ Իսկ նախագահները կարող են քննարկել թեմաներ, օրինակ՝ հրադադարի, բանակների հետ քաշման, իսկ հետո արդեն կարելի է ավելի համընդհանուր բաներ քննարկել»,— ասել է Սևաստյանովը ՏԱՍՍ-ին։
Նրա խոսքով ՝ ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Հռոմի պապն առաջարկում է լրացուցիչ համաժողով անցկացնել, որին կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչները:
«Եվրոպայում անվտանգության մասին համաժողով. բոլորը պետք է պայմանավորվեն անվտանգության ինչ-որ նոր ձևի շուրջ։ Վատիկանը բավական ենթակառուցվածքներ ունի Հռոմում, որպեսզի իր տարածքում անցկացնի ցանկացած ձևաչափի համաժողով», - նշել է Հնադավանների միության ղեկավարը։
Սևաստյանովի կարծիքով, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքը հաստատում է, որ Պապը գոհացնում է Ռուսաստանին որպես բանակցող։
Հոկտեմբերի 25-ին Պեսկովը հայտնել էր Ռուսաստանի պատրաստակամության մասին երկխոսություն վարել Հռոմի պապի, ինչպես նաև բոլոր երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի հետ ՝ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։ Ավելի վաղ Le Point-ը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապին խնդրել է «աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը» և զանգահարել Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։