Հայտարարվել է Սյունիքի մարզում «Հյուսիս–հարավ» ճանապարհի 2 հատվածի կառուցման մրցույթ

«Հյուսիս–հարավ»
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ագարակից Վարդանիձոր մոտ 21 կմ ճանապարհի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11 կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտի» մամուլի ծառայությունը։
«Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան։ Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ` երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը, ժամը 16։00-ն է։