Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանը ևս 2 փոխչեմպիոն ունի

Ծանրամարտ. Արխիվային լուսանկար
Ծանրամարտիկ Լուիս Սահրադյանը Հայաստան կբերի երկամարտի բրոնզե մեդալը, Աշոտ Մովսիսյանը գրավեց 8-րդ տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց մինչև 23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային կարգում երկամարտի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Յաշա Մինասյանը, որը երկամարտում ցույց տվեց 361 կգ (163+198) արդյունք։
Չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Զազա Լոմտաձեի արդյունքն է 369 կգ (164+205)։
Մինչև 20 տարեկանների կանանց +87 կգ քաշային կարգում երկամարտի փոխչեմպիոն դարձավ Ջուլիետա Ավանեսյանը։ Նա հավաքեց 206 կգ (95+111)։ Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Լուիս Սահրադյանը նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ՝ 175 կգ (85+90):
Մինչև 20 տարեկանների 109 կգ քաշային կարգում Աշոտ Մովսիսյանը գրավեց 8-րդ տեղը։
Նշենք, որ երկու տարիքային խմբերի երիտասարդական առաջնության նախավերջին օրը Հայաստանն ուներ չորս մասնակից։
Նշենք, որ հոկտեմբերի 23–ին մինչև 20 տարեկանների տղաների պայքարում Պետրոս Պետրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 360 կգ արդյունքով (160+200)։ Պետրոսյանը նաև փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։