ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում 27-ամյա վարորդն ապօրինի ծառահատում է իրականացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության ծառայողները Եղեգնուտում, ստուգման ենթարկելով երիտասարդի վարած «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան, հայտնաբերել են, որ այնտեղ մեջ 3.5 խմ փայտանյութ կա։
«Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից տարածքից բենզասղոցի գործադրմամբ հատել է մոտ 15 կանգուն ծառ»,– ասված է հաղորդագրությունում:
27-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: