«Դա շատ լուրջ սխալ կլինի Ռուսաստանի կողմից». Բայդեն

Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ շատ ժամանակ է անցկացրել այդ թեմայի քննարկման համար, սակայն մանրամասներ չի ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը «անհավանական լուրջ սխալ» թույլ կտա, եթե Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառի։ Նրա խոսքը մեջբերում Է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողները դիմել են ամերիկացի առաջնորդին հարցով՝ արդյոք նա «կեղտոտ ռումբ» պայթեցնելու Ուկրաինայի պլանների մասին ՌԴ-ի նախազգուշացումներում պատրվակ չի տեսնում որպեսզի ինքը՝ ՌԴ-ն օգտագործի միջուկային սպառազինություն։
«Թույլ տվեք միայն ասել, որ Ռուսաստանը աներևակայելի լուրջ սխալ թույլ կտա, եթե մարտավարական միջուկային զենք կիրառի։ Ես չեմ երաշխավորում, որ դա կեղծ դրոշի տակ անցկացվող գործողություն չէ, բայց դա լուրջ, լուրջ սխալ կլինի», - պատասխանել է Բայդենը։
Նա հավելել է, որ այսօր շատ ժամանակ է անցկացրել այդ թեմայի քննարկման համար, սակայն մանրամասներ չի ներկայացրել։