ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ, տեղեկանում ենք ԱԽՔ–ի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 25-ին մեկնել էր Վաշինգտոն։ Այցի շրջանակներում նա մի շարք հանդիպումներ էր ունեցել, այդ թվում՝ խորհրդակցություններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։