Առաջին անգամ հունահռոմեական ըմբշամարտի բոլոր տարիքային խմբերում չեմպիոն ունենք. մարզիչ

Ըմբիշ Մալխաս Ամոյանը . Արխիվային լուսանկար
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է 2022 թվականը` տարին գնահատելով բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայոց պատմության մեջ առաջին անգամ է, երբ հունահռոմեական ըմբշամարտը բոլոր տարիքային խմբերում` պատանիներ, երիտասարդներ, Մ23 տարեկաններ և մեծահասակներ, աշխարհի չեմպիոն ունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը` ամփոփելով 2022 թվականը։
«Շատ կուզենայի, որ 10 քաշային կարգում 10 ոսկե մեդալ ունենայինք, բայց դա հնարավոր չէ։ Հիմա ընդհանուր առմամբ բավարար եմ գնահատում ողջ տարվա ընթացքում մրցումներին մեր մասնակցությունը»,– նշեց Բաբալարյանը:
Նրա խոսքով` պետք է միշտ հետևել տղաների մարզական վիճակին։ Ինքն անձամբ բոլոր տարիքային խմբերի մարզիչների հետ խորհրդակցում է` իմանալու համար, թե որ քաշային կարգում են կաղում, որպեսզի հետագայում գոնե 4-5 մարզիկ լինի, որոնք մրցակցության մեջ լինեն։
Ամեն գույնի մեդալ ունենք. մարզիչը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին