ԱՄՆ-ն մտադիր է 25 մլն դոլար տրամադրել Հայաստանի տնտեսության զարգացման նախագծին

ԱՄՆ ֆինանսների նախարարություն
Ամերիկյան գործակալությունն իրականացնում է իր գործունեությունը հետխորհրդային տարածքի միանգամից մի քանի երկրներում։ Փորձագետների կարծիքով՝ սա «փափուկ ուժ» է, որի նպատակն է ազդել այս կամ այն երկրի իրավիճակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է Հայաստանի տնտեսության աջակցության նոր ծրագրին աջակցել։ Աջակցության բյուջեն կարող է կազմել մինչև 25 մլն դոլար: Նրանք հայտարարել են, որ մասնագետներ են փնտրում, որոնք ձեռնամուխ կլինեն նախագծի իրականացմանը, հայտնում է RT-ն։
«USAID-ի «Տնտեսական հիմք կայուն Հայաստանի համար» նախագիծը կամրապնդի Հայաստանի տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական աճի ժամանակաշրջանում օգուտներ քաղելու և տնտեսական անկման ժամանակաշրջաններին դիմակայելու դրա կարողությունը», - նշված է նկարագրության մեջ:
Ծրագիրը հինգ տարի ժամկետով է։ Այս պահին կապալառուները պետք է համագործակցեն ՀՀ պետական մարմինների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Նախագծի իրականացման համար նախատեսվում է մինչև 25 մլն դոլար հատկացնել։
USAID-ում նշել են, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է մի քանի ճգնաժամերի, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակին։ Գործակալությունում ընդգծել են, որ 2021 թվականին համեմատաբար հզոր տնտեսական աճից հետո երկրի տնտեսության համար «նորագույն ցնցում» դարձան Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներ ։
«Այս նախագիծը կկենտրոնանա տնտեսական խոցելիության հիմնական պատճառների վրա ու կամրապնդի Հայաստանի տնտեսական կայունությունը հենց նման մարտահրավերների առաջ», — նշված է փաստաթղթում:
Ամերիկացի մասնագետները նաև կարծում են, որ այլ ցնցումներ, ինչպիսիք են Ուկրաինայի հակամարտությունը, կարող են նոր դժվարությունների հանգեցնել: Այս առումով ծրագրի խնդիրներից մեկը Հայաստանի կառավարությանը և մասնավոր հատվածին օգնություն տրամադրելն է՝ այդ ցնցումները հաղթահարելու հարցում։
Ամերիկյան գործակալությունն իրականացնում է իր գործունեությունը հետխորհրդային տարածքի միանգամից մի քանի երկրներում։ USAID ծրագրերն ընդգրկում են տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտները։ Փորձագետների կարծիքով՝ սա «փափուկ ուժ» է, որի նպատակն է ազդել այս կամ այն երկրի իրավիճակի վրա։