25-ամյա Արտյոմ Սուջյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Արտյոմ Սուջյանը
Մինչ այդ նա աշխատել է արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին պատկանող «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ԱՆ խորհրդական է նշանակել Արտյոմ Սուջյանին։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Մինչ այդ 25-ամյա Սուջյանը նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդական էր։
Նորանշանակ խորհրդականն աշխատել է նաև վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչությունում որպես փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան։ Ինչպես նաև «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու-փաստաբան։
2021 թվականից Արտյոմ Սուջյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։