Զելենսկին դժգոհել է, որ Իսրայելն Ուկրաինային չի օգնում պաշտպանել երկինքը

Իսրայելի պաշտպանության նախարարը Ուկրաինայի իր գործընկերջն ասել է, որ իրենց պետությունը շահագործման սահմանափակումներ ունի, որոնց պատճառով ինքը Կիևին սպառազինության համակարգեր մատակարարել չի կարողանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին կրկին դժգոհել է, որ Իսրայելն Ուկրաինային չի օգնում պաշտպանել օդային տարածքը։
Ուկրաինան մտադիր է «կեղտոտ ռումբ» կիրառել ու մեղքը բարդել Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ
Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովին ասել էր, որ Իսրայելը շահագործման սահմանափակումներ ունի, որոնց պատճառով ինքը Կիևին սպառազինության համակարգեր մատակարարել չի կարողանա։
«Յուրաքանչյուր անգամ, երբ Ուկրաինայում մենք քննարկում ենք Ռուսաստանի կողմից հրթիռային կամ անօդաչուներով իրականացրած ահաբեկչական գործողությունները, մենք խոսում ենք նաև մեր գործընկերների մասին, որոնք մեզ արդեն ուժերի ներածին չափով օգնում են պաշտպանելու երկինքը։ Ցավոք, «Իսրայել» և «իսրայելական» բառերն այդ ժամանակ չեն հնչում», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակած տեսաուղերձում։
Նա նշել է, որ Կիևը կցանկանար օգնություն ստանալ նաև Իսրայելից։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը Ուկրաինային զենք չի մատակարարի մի շարք նկատառումներից ելնելով, չնայած նրան, որ Իսրայելը շարունակում է աջակցել Կիևին մարդասիրական օգնության միջոցով, որի հերթական փաթեթը համաձայնեցվելու է առաջիկայում։ Բացի այդ, Հանցը խոստացել էր, որ Իսրայելը կօգնի Ուկրաինային կրակոցների վերաբերյալ քաղաքացիներին արագ տեղեկացնելու համակարգ մշակելու հարցում, ինչը համար Իսրայելը ուկրաինացիներից տեղեկություն է խնդրել ՀՕՊ համակարգերի անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 242-րդ օրը։