Վանաձորի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Արխիվային լուսանկար
Տարածքի զննությամբ, դիակի ձախ կողմում հայտնաբերվել է փայտե ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 15։50-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Երվանդ Խ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի աջ կողմի շրջանում առկա է վնասվածք»,- ասված է կայքում։
Նշվում է, որ զննությամբ դիակի ձախ կողմում հայտնաբերվել է փայտե ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։