Ուկրաինական դիվերսանտների խումբ է գերեվարվել Խերսոնի շրջանում

Արխիվային լուսանկար
Տարածաշրջանային վարչակազմի ղեկավարը հաղորդագրություն է թողել իր Telegram ալիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի դիվերսանտներ են գերեվարվել Խերսոնի մարզի ճակատային գծում։ Տեղեկությունը հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը:
Նա պարզաբանել է, որ «մի ամբողջ խումբ» գերեվարվել է գիշերը մարզի Բերիսլավսկի հատվածում։
Տարածաշրջանի վարչակազմից հայտնել են, որ Խերսոնում հայտարարվել է տարածաշրջանային պաշտպանության կազմավորման մասին։ Դրան կարող են միանալ քաղաքում մնացած բոլոր տղամարդիկ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 242-րդ օրը։