Թմրանյութի իրացում, գողություն, ընտանեկան բռնություն․ ի՞նչ է եղել ՀՀ-ում հանգստյան օրերին

Արխիվային լուսանկար
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտնվել են բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության դեպքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-24-ը բացահայտել են հանցագործության 112 դեպ, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանությունը հանգստյան օրերին հայտնաբերել է անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 15-ական, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 4, խուլիգանության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական ներգործության և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 2-ական դեպք»,- ասված է հաղորդագրությունում
Իրավապահները նաև բացահայտել են ավազակային հարձակման, կողոպուտի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անառակաբարո արարք կատարելու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության, սպանության սպառնալիքի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրանյութի իրացման ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Նշվում է, որ հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 3 մարդ մահացել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: