ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո, Ռուսաստանի և Աբխազիայի ժողովրդական երգչուհի Հիբլա Գերզմավան, տեղեկությունը հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կղեկավարի դիրիժոր Բրայըն Քասլզ-Անիըն և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:
Նշենք, որ Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում, Մետրոպոլիտենում, Վիեննայի պետական, ֆրանսիական օպերաներում կատարած ելույթների շնորհիվ։
Հիբլան համարվում է ամենանորաձև և էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում ելույթների համար իր հագուստը` համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք և նուրբ հագուստով: