ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումը Նիկոլաևի և Կրիվոյ Ռոգի ուղղությամբ. ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից Նիկոլաևի ու Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հետ է մղվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը: Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
«Նիկոլաևի ու Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հակառակորդը գումարտակային մարտավարական ուժերով անհաջող գրոհել է ռուսական զորքերի դիրքերը։ Կրակահերթի և ռուսական հրետանու կենտրոնացված հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 80 ուկրաինացի զինծառայող, 11 մարտական զրահապատ մեքենա և 15 ավտոմեքենա», - ասել են նախարարությունից։
Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 325 ինքնաթիռ, 162 ուղղաթիռ, 2326 անօդաչու թռչող սարք, 383 զենիթային հրթիռային համալիր, 6020 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 874 համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական մեքենա, 3521 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 6741 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Նշվում է նաև, որ ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա են խոցել 174 շրջաններում, ոչնչացրել են Խարկովի մարզում զինամթերքի պահեստը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 242-րդ օրը։