ՌԴ ԳՇ պետը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է «կեղտոտ ռումբի» սպառնալիքը

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռեյդեյկինի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զրույցի ընթացքում բրիտանական կողմի հետ քննարկվել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման հետ կապված իրավիճակը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։
ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել էր, որ «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Նա նշել էր, որ Ուկրաինան ունի համապատասխան արտադրական բազա և գիտական ներուժ։ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ` ռադիոակտիվ նյութերի պաշարներով, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբի» ստեղծման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։
Ուկրաինան մտադիր է «կեղտոտ ռումբ» կիրառել ու մեղքը բարդել Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ