Պուտինը կրճատել է շփումները Մակրոնի ու Շոլցի հետ, քանի որ չեն ուզում լսել ՌԴ-ին․ Պեսկով

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Պուտինը մոտ ժամանակներս չի պատրաստվում հեռախոսազրույցներ ունենալ արևմտյան առաջնորդների, այդ թվում՝ Մակրոնի ու Շոլցի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի շփումների կրճատումը կապված է Ռուսաստանի դիրքորոշմանը ականջալուր չլինելու հետ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ուղղակի վերջերս նրանք ցանկություն չեն հայտնում մասնակցել միջնորդական ծառայություններ մատուցելու ինչ-որ ջանքերին, այդ իսկ պատճառով նրանց հետ շփումներն ավելի քիչ են», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Պեսկովը պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ չի ունենա արևմտյան առաջնորդների, այդ թվում՝ Մակրոնի, Շոլցի ու ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, այնպիսի խոսակցություններ, որ վարել է Շոյգուն իր արևմտյան գործընկերների հետ։