ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Պայթուցիկ սարք է գործել Բրյանսկի մարզի Նովոզիբկով և Զլինկա բնակավայրերի միջև գտնվող երկաթգծում։ Այս մասին Telegram–ում հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Այսօր երեկոյան Նովոզիբկով և Զլինկա բնակավայրերի երկաթուղիների երկու կայարանների միջև ընկած հատվածում անհայտ պայթուցիկ սարք է գործարկվել։ Երկաթուղային գծեր են վնասվել։ Տուժածներ չկան», – նշել է մարզպետը։
Դեպքի վայրում արտակարգ և օպերատիվ ծառայություններ են աշխատում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով երկաթգծի շարժակազմի վառելիքի 8 ցիստեռն բռնկվել էր։ Կամրջի երթևեկելի մասը մասնակի փլուզվել էր, պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ միջադեպն ահաբեկչություն է որակել։