Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները կհանդիպեն Բրյուսելում

Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում»,–հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը։
Իսկ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Մուստաֆաև