Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը բացառել է երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը

Լոնդոն
Բրիտանիայում արտահերթ ընտրություններ էր պահանջում անցկացնել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին ընտրված Ռիշի Սունակը բացառել է երկրում համընդհանուր արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այս մասին, Reuters գործակալության փոխանցմամբ, նա հայտարարել է խորհրդարանականների հետ հանդիպմանը։
Արտահերթ ընտրությունների անցկացում էր պահանջում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը։
Ավելի վաղ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հայտնել էր, որ երկրի վարչապետ կդառնա ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ նշելով, որ կմնա կաբինետի ղեկավարի պաշտոնում, քանի դեռ չի ընտրվել նոր վարչապետ։ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը 44 օր։