ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Յեյսկում Սու-34 ռմբակոծիչի կործանման պատճառ են դարձել շարժիչների մեջ հայտնված որորները, ինչը հանգեցրել է օդանավի հրդեհմանը:
«Թռիչքի պահին Սու-34 շարժիչների մեջ երկու որոր է ընկել։ Նրանց մնացորդները հայտնաբերվել են փորձագետների կողմից ինքնաթիռի բեկորների ստուգման ժամանակ։ Այս հանգամանքն էլ հանգեցրել է օդանավի շարժիչներից մեկի բռնկմանը, ինչն էլ դրա կործանման պատճառ է դարձել», — հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին։
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Սու-34 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Յեսկում՝ Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչքի ժամանակ բարձրություն հավաքելու ժամանակ: Նշվում է, որ ռազմական ինքնաթիռների նման թռիչքներն անցնում են առանց զինամթերքի։
Յեյսկի շրջանում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում հայտարարել են, որ օդանավի ընկնելու հետևանքով երեք տուժածներին դուրս են գրել Յեյսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցից, ևս 13 մարդ բուժհաստատություններում է մնում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին Կրասնոդարի Յեյսկ քաղաքում բնակելի տան վրա ռազմական СУ-34 ինքնաթիռ էր ընկել, խոշոր հրդեհ էր բռնկվել։
Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը 15 է։ Նրանցից 3-ը երեխաներ են։ Տարբեր վնասվածքներ ստացածների թիվը 26 է։