Հորդորում ենք խուսափել էսկալացիայից. ՄԱԿ–ը` «կեղտոտ ռումբի» վերաբերյալ հաղորդումների մասին

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է «կեղտոտ ռումբի» թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի Sputnik. ՄԱԿ–ը «կեղտոտ ռումբի» կիրառմամբ Ուկրաինայում նախապատրաստվող սադրանքի մասին հաղորդումների ֆոնին հորդորում է կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել ձախողման կամ էսկալացիայի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք տեղյակ ենք մամուլում շրջանառվող լուրերին։ Մենք, սակայն, հնարավորություն չունենք պարզելու, թե արդյոք դա այդպես է։ Մեր դիրքորոշումն այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հետևյալն է` բոլոր կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել առանց այն էլ կործանարար հակամարտության ձախողման և էսկալացիայի», – ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։ ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը ճեպազրույցում ասել էր, որ «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Ուկրաինան մտադիր է «կեղտոտ ռումբ» կիրառել ու մեղքը բարդել Ռուսաստանի վրա. ՌԴ ՊՆ
Նա նշել էր, որ Ուկրաինան ունի համապատասխան արտադրական բազա և գիտական ներուժ։ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ` ռադիոակտիվ նյութերի պաշարներով, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբի» ստեղծման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման վերաբերյալ։
Տեղեկատվությունը կրկնակի ստուգվել է, Ռուսաստանը գլուխ կհանի «կեղտոտ ռումբի» խնդրից. Լավրով