Հարվածներ Դամասկոսին. ԶԼՄ-ները հաղորդում են Իսրայելի հնարավոր հարձակման մասին

Դամասկոս. Արխիվային լուսանկար
Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 22-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը չորս F-16 ինքնաթիռներով թևավոր հրթիռներ ու կառավարվող ռումբեր են նետել Դամասկոսի և Դիմասի օդանավակայանների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայի Դամասկոս քաղաքում ու դրա հարակից տարածքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Ikhbariya պետական հեռուստաալիքը հայտնում է, որ տեղի ունեցածը ենթադրաբար Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային հարձակման հետևանք է։
«Նախնական տվյալներով՝ Դամասկոսում և նրա շրջակայքում պայթյունների պատճառ է դարձել իսրայելական ագրեսիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերըF-16 չորս ինքնաթիռներով թևավոր հրթիռներ ու կառավարվող ռումբեր է արձակել Դամասկոսի և Դիմասի օդանավակայանների վրա։
Դրանք խոցել են Սիրիայի զինված ուժերի ռադիոտեղորոշման կայանն ու Դիմասի օդանավակայանի թռիչքուղին։