ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում դանակահարել են 56–ամյա տղամարդու։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է ընկերոջ 29– ամյա կինը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 56-ամյա տղամարդու:
Բժիշկները նշել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Հանցագործության հանգամանքները պարզելուց հետո կինը ձերբակալվել է ու տեղափոխվել Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն: