ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ–ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կկիրառի, եթե իրավիճակը երկրում չփոխվի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը` ելույթ ունենալով «Իսպանիա, ԵՄ և Միջերկրական ծովի տարածաշրջան» ֆորումին։
Իրանում արդեն մեկ ամսից ավելի է` անկարգությունները շարունակվում են, դրանք սկսվել են սեպտեմբերին Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են տեղի ունենում Գիլան, Խուզեսթան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում
«Արտաքին գործերի վերջին խորհրդին այս իրավիճակի պատճառով ԵՄ բոլոր նախարարները գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գլխավորությամբ ընդունել էին Իրանի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը։ Եվ, իհարկե, եթե այն չփոխվի, մենք չենք դադարի մեղադրել Իրանին և շարունակելու ենք համապատասխան պատժամիջոցներ կիրառել»,–ասել է նա։
Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև իրանական բարքերի ոստիկանությունը։ ԵՄ–ն պատժամիջոցների նոր փաթեթում 3 ֆիզիկական անձ և 1 կազմակերպություն է ներառել իսլամական հանրապետությունից իբրև թե ՌԴ–ին անօդաչուներ մատակարարելու համար, ինչը բազմիցս հերքել են և՛ Մոսկվայում, և՛ Թեհրանում։