Դիլիջանում ավտոմեքենա է շուռ եկել. տուժածներից մեկը երեխա է

Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան ճամփեզրին կողաշրջվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 23-ին, ժամը 23:55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. տուժել է 12 տարեկան երեխա
Պարզվել է, որ Կամոյի փողոցի վերջնամասում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) ճամփեզրին կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Զ․-ն (ծնված 1988 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1997 թ․) և Հ․ Հ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: